Միացե՛ք ստորագրահավաքին` պահանջելով կանգնեցնել Սեւանա լճի գոյությանը սպառնացող կառավարական ծրագրերը:

Միացե՛ք ստորագրահավաքին` պահանջելով կանգնեցնել Սեւանա լճի գոյությանը սպառնացող կառավարական ծրագրերը:

Создано
17 апреля 2014 г.
Направлено:
Բոլորին, բոլորին, բոլորին
Петиция закрыта
Эта петиция собрала 1 480 подписантов

Почему эта петиция важна

Автор: Sos Sevan

«ՀՀ վարչապետ

պարոն Հովիկ Աբրահամյանին

Պարո՛ն վարչապետ,

նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը պաշտոնաթող եղավ` ստորագրելով եւ ամբողջ ազգին պարտադրելով երկու որոշում, որոնք Սեւանա լիճը դնում են ոչնչացման վտանգի տակ:Առաջինը` փոփոխություններ կատարել «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀօրենքում, որի համաձայն՝ Սեւանա լճից ջրի բացթողումների տարեկան սահմանաչափը նախկին 170 միլիոն խորանարդ մետրից կարող է հասցվել մինչև 240 միլիոն խորանարդ մետրի 5 տարի ժամկետով: Երկրորդը՝ Սեւանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծությանզարգացման համալիր ծրագիրն է, որը նախատեսում է մինչեւ 2023 թվականը Սեւանա լճում ցանցավանդակային եղանակով տարեկան 50 հազար տոննա ձկան աճեցում արհեստական կերի հաշվին։ 

Հասարակությունը դեմ է այս որոշումներին` առաջին հերթին մատնանշելով այն, որ ծրագրերի իրականացման դեպքում մենք կկորցնենք  քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարը` 37 միլիարդ խմ, կկորցնենք այլ ջրային աղբյուրները, որոնց գոյությունն ապահովված է Սեւանա լճի բարձր մակարդակի շնորհիվ:

Այս ծրագրերի իրականացման դեպքում առավել դժվարին իրավիճակում կհայտնվեն Գեղարքունիքի մարզի բնակիչները: Սեւանն այս տարածքի ժողովրդի եկամտի միակ աղբյուրն է: Մարդիկ այստեղ եկել և ապրում են ջրի և ձկան համար:

Ե՛վ հասարակությունը, ե՛ւ Գեղարքունիքի, Արարատի եւ Արմավիրի բնակիչները համոզված են, որ Սեւանա լճից ջրբացթողումների ավելացումը պետական շահ չի հետապնդում, որ Արարատյան դաշտի ջրային պաշարների դեֆիցիտը ուղղակի առիթ է Սեւանա լճից ջրբացթողումներն ավելացնելու համար, ինչն իրականում պայմանավորված է առանձին անհատների սեփական շահով:

Սեւանա լճի ափամերձ համայնքների բնակիչներին կառավարությունը մերժում է ոռոգման նպատակով Սևանա լճից ջուր տրամադրել` պատճառաբանելով, որ Սևանի ջրի մեկ կաթիլն անգամ ոսկու արժեքունի, և,որպեսհայ, բնակիչները պետք է հասկանան, որՍևանա լճի ջրի հետ գործ չունեն:

Սեւանա լճում իշխանի պաշարների  վերականգնման համալիր ծրագիրը  ո՛չ բնապահպանական, ո՛չ տնտեսական գիտական հիմքեր չունի, հակառակը, այն վտանգում է Սեւանա լճի ջրի որակը եւ  կեսաբազմազանությունը:

Երկու ծրագրերն էլ հակասում են «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքին:

Երեւանի, Գեղարքունիքի մարզից հասարակության ներկայացուցիչները բազմիցս հանդիպել են ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի, բնապահպանության նախարարության, Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման փորձագիտական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, իսկ մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր խորհրդարանական լսումներ` կապված Սեւանա լճի հիմնախնդիրների հետ:  Նամակներ են ուղղվել ՀՀ Նախագահին, կառավարությանը եւ Ազգային ժողովին: Նամակներում բերվել են փորձագիտական գնահատականներ, հիմնավոր փաստարկներ այս ծրագրերի ռիսկերի վերաբերյալ, ինչպես նաեւ առաջարկներ այդ ռիսկերի մեղմացման ուղղությամբ: Եվ այդուհանդերձ, ՀՀ կառավարությունը, չնայած հասարակության հետ կոնստրուկտիվ երկխոսության խոստումներին, անտեսեց բոլոր հիմնավորումները, անկախ փորձագիտական գնահատակնները եւ չընդունեց եւ ոչ մի առաջարկություն:

Հաշվի առնելով այն, որ Սեւանա լիճը ունի կենսական նշանակություն, մենք դիմում ենք Ձեզ` որպես ՀՀ նորանշանակ վարչապետի, կանգնեցնելու այս ծրագրերը եւ անցկացնելու արտաքին անկախ  փորձաքննություն` ներգրավելով միջազգային փորձագետների, օրինակ, ԵԱՀԿ-ի ENVSEC ծրագրի շրջանակներում, որի հետ ակտիվորեն համագործակցում է կառավարությունը:

Եթե ծրագրերը չկանգնեցվեն, ապա Սեւանա լճի փրկության համար Գեղարքունիքի մարզի բնակիչները եւ հասարակությունը պատրաստ է դիմել ակտիվ գործողությունների»:

Петиция закрыта

Эта петиция собрала 1 480 подписантов

Расскажите о петиции

Распространите эту петицию лично или используйте этот QR-код в своем материале.Загрузить QR-код

Адресаты петиции

  • Բոլորին, բոլորին, բոլորին